-
27.10.2020|
21:55
«Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են: Խոնարհումս նրանց վառ հիշատակին»՝ ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
27.10.2020|
21:54
Խորհրդարանում այսօր քննարկվեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու հարցը Ըստ նախագծի՝ աշխարհազորը ՀՀ -իվրա զինված հարձակման, անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:
-
27.10.2020|
21:51
Արցախում սպանվել է Ադրբեջանի սիրիացի վարձկան Աբու Մարիան՝ Դեյր-էզ-Զոր քաղաքից՝ հայտարարվել է Աֆրինի ազատագրման ուժերի Twitter-ի հաշվում:
-
27.10.2020|
21:46
ՀՀ ՊՆ-ն և Զինված ուժերի Գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են ՀՀ քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը:
-
27.10.2020|
21:44
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հովանավորությունը վայելող գրոհայինները հարձակումներ են սկսել կառավարական ուժերի դեմ, որոնց աջակցում է Ռուսաստանը։ Իրավիճակը կտրուկ սրվել է նախօրեին, երբ ռուսական օդուժը թիրախավորել էր Թուրքիայի սահմանին կենտրոնացած զինյալների «Ֆայլակ աշ-Շամ» ճամբարը՝ զոհվել էին 50, վիրավորվել՝ 100 գրոհայիններ։
-
27.10.2020|
21:43
France 24 հեռուստաընկերությունը պնդում է՝ չնայած Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների ժխտումներին, համացանցում՝ նախևառաջ սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը վկայում են՝ սիրիացի վարձկանները Ադրբեջանում են։
-
27.10.2020|
13:46
Ադրբեջան անունով արհեստածին պետությունը միշտ էլ աչքի է ընկել ստով ու կեղծիքով՝ լինի դա չեղած պատմություն հորինելու, թե այլոց մշակութային արժեքները յուրացնելու գործում:
-
27.10.2020|
13:43
ՊԲ նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը տարիներ եղել է թշնամու ահ ու սարսափը՝ ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
-
27.10.2020|
13:41
Գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել, իսկ Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է
Հոկտեմբերի 26-ի լույս 27- ի գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
-
27.10.2020|
13:39
Այսօր՝ առավոտյան ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը, հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։